Աշխատանք դասարանում

1.Նախադասություններից առանձին-առանձին դուրս գրի՛ր արջ արմատով կազմված, ածանցավոր բառերը և արջ գոյականի ձևերը (բոլորն էլ ընդգծված են):

Արջուկի սիրած խաղը բլրից սահելն է:

Արջային սովորություններ ունի. սիրում է քնել, ամեն օր մեղր է ուտում:

Անարջ գազանանոցն ինձ չի հետաքրքրում:

Արջը թաթը բարձրացրեց և ուզում էր թափով իջեցնել:

Կատաղած արջից վտանգավոր գազան չկա:

Ինձ արջով մի՛ վախեցնի:

Արջին շատ հեշտ կընտելացնես, եթե սոված չթողնես:

Արջուկի, Արջային, Արջը, Անարջ, Արջին, արջով, արջից,

2.Տրված գոյականներով երկուական նախադասություն կազմի՛ր՝ դրանց ավելացնելով -ին, -ով վերջավորությունները:

Ծով, ճանապարհ, մեքենա:

3. Քաղաք,տնակ, դասարան գոյականների նման ձևերը խմբավորի՛ր՝ դուրս գրելով նախադասություններից:

Մի հեռու քաղաքում ապրող ընկեր ունեմ, որին երկար ժամանակ չեմ տեսել: Տնակն անտառում էր, հետաքրքրասեր աչքերից հեռու: Դասարանից դուրս մոռանում է դասի մասին:Այդ քաղաքով անցնելիս նորից հիշեցի քո պատմությունը: Երբ մոտեցա տնակին, ներսից ձայներ լսեցի:Իր տնակից հեռանալ չի կարողանում: Փորձում էր տնային բոլոր հանձնարարությունները դասարանում անել: Ձայնը գլուխն էր գցել ու տնակով մեկ ճչում էր: Վենետիկ քաղաքը հայտնի էր իր ջրանցքներով ու նավակներով: Այդ օրվանից մոտիկ չի գալիս մեր դասարանին: Մեքենան քաղաքից դուրս եկավ ու սլացավ դեպի արևելք: Մեր դասարանով այլևս չեք անցնի, երկրորդ դուռը փակել ենք: Այդ տնակում մի հետաքրքիր ընտանիք է ապրում: Աշխարհը նվաճելով՝ հասել էր այդ քաղաքին: Այդ օրվանից դասարանը դարձել էր աշխարհի ամենակարևոր տեղը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով