Ցանկությունների ծառը

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.-Ուզում եմ, որ մեր թաղում ապրող բոլոր աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:Հենց նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:Այնտեղ ցուրտ էր ու տխուր, փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.-Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.-Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.-Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ, թող բոլորն ինձ Ուիլիամ Քեդոգան Սմիթի փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:Հեղինակ`Դոնալդ ԲիսեթԴուրս գրիր անծանոթ ու անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:կեռնեխ -Սև փետուրներով ու ոսկեգույն կտուցով երգող թռչուն, որ ճնճղազգիների կարգի մի ընտանիքին Է կազմում, ճարեկգիրուկ-Չափավոր գիրություն ունեցող, գիրավուն:Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը:Հեյ-հո՜, հեյ-հո՜ Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:Ինքդ վերնագրիր պատմությունը: «Չարի վերչը »Լրացրու բաց թողած տառերը՝ կես-ր թխվա-ք գլուխկոն-ի ցանկու-յուն թռ-ուն Հուշում՝ «Ցանկությունների ծառը» հեքիաթի մեջ այս բառերը կան:կես-ր-կեսօր թխվա-ք— թխվածքգլուխկոն-ի— գլուխկոնծիցանկու-յուն— ցանկություն թռ-ուն — թռչունԳրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ գիրուկ, լաց լինել, մտածել, ցանկանալ:գիրուկ-Պարարտլաց լինել-տես Լալմտածել-ԴատելԳրիր հետևյալ բառերի հականիշները՝ տխուր, հայտնվել, վաճառել, արագ:Գրիր հետևյալ բառերի հականիշները՝ տխուր, հայտնվել, վաճառել, արագ:տխուր-զվարթհայտնվել-անհետանալվաճառել-գնելարագ-դանդաղՊատմությունից դուրս գրիր 5 ածանցավոր բառ, առանձնացրու ածանցները, այդ ածանցներով կազմիր նոր բառեր:գիրուկ-ուկուկ-գոռտնուկ ձմերուկ առջուկ ամանկոտռուկԳրիր շարադրություն` «Ես՝ ցանկությունների ծառի տակ» վերնագրով:Գրիր այնպես, որ պատումը՝լինի հետաքրքիրունենա նկարագրություններնկարագրությունները լինեն պատկերավորլինի անմիջականներկայացնի նաև զգացողություններ՝ ուրախություն, անհանգստություն, ափսոսանք և այլն:Աշխատանքը տեղադրիր բլոգում:Ես մի անգամ քայլումումեյ այգում, և տեսա ցանկությունների ծառը ես գնացի և կանգնեցի ծառի տակ և երազանք պահեցի, որ հետ գնամ շատ հին դարեր և տեսա մեր հայերի մշակույթը և այպես ես հետ եկա մեր օրեր, և արթեն հասկացա թե որնե իմ եկրորդ երազանքը և ասացի ես չեմ ցանկանա ոչմեկին այն ինչվոր կատարվել է մեր հին հաերի հետ և միշտ բոլորը լինեն արևի շողերի պես պայծառ։Լրացուցիչ առաջադրանք՝Կարդացեք անցած տարվա ստեղծած ամանորյա այս ընթերցարանի պատմություններից, առանձնացրեք այն պատմությունը, որն ամենաշատը հավանեցիք: